ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին հատկացվող դրամաշնորհների շրջանակներում ծրագրեր են իրականացվում «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգում։
«Հաղարծին» երիտասարդական հասարակական կազմակերպությունն «Ինձ կյանք տվեք» ծրագրի միջոցով վերարտադրողական տարիքի ընտանիքների շրջանում աշխատում է հղիության արհեստական ընդհատման և հատկապես սեռով պայմանավորված աբորտների բացասական հետևանքների մասին գիտելիքների մակարդակի բարձրացման ուղղությամբ: