19-ամյա ծանրորդուհի Իզաբելլա Յայլյանը Հայաստանին ոսկե մեդալ պարգևեց: Լիմասոլում շարունակվող մինչև 20 և 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում սա Հայաստանի առաջին ոսկե մեդալն է:
Իզաբելլան հանդես է եկել մինչև 20 տարեկանների 58 կգ քաշային կարգում ու պոկում և հրում վարժություններում անհասանելի է դարձել բոլոր մրցակիցների համար:
Հայ ծանրորդուհին պոկել է 85 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերևում է պահել 105, իսկ այնուհետև 106 կիլոգրամ կշռող ծանրաձողերը: 3-րդ մոտեցումն իրականացնելու հարկ չի եղել, քանի որ երկամարտի 191 կգ արդյունքով Յայլյանը իրենից 4 կիլոգրամով հետ է թողել Իսպանիան ներկայացնող Ալբա Սանչեսին: