«Նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպը ողբերգություն էր, որի կրկնությունից ապագայում պետք է խուսափենք: Մենք կողմերին կոչ ենք անում զսպված լինել և ուշադրությունը կենտրոնացնել խաղաղ և վերջնական կարգավորման վրա: Լարվածության աճն ու հակամարտության սրումը հարված են հասցնում խաղաղ բանակցություններին և դժվարացնում են մարդասիրական խնդիրների լուծումը, որոնք առաջացել են հակամարտության հետևանքով»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցի ժամանակ:
Նշենք նաև, այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոցված ուղղաթիռի օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց տեղափոխվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն: