Խոսելով Հայաստանի ազգային թիմում խաղալու ցանկության մասին՝ 29-ամյա ֆուտբոլիստն ասել է հետեւյալը.
«Ես հավաքականի ոչ մի հանդիպում բաց չեմ թողնում, շատ ապրումներ եմ ունենում թիմի համար, որը շատ մեծ ներուժ ունի, կայքերում մշտապես հետեւում եմ հայկական լուրերին: Ո՞վ չի ցանկանա հանդես գալ այդպիսի թիմում: Եվս մեկ անգամ ընդգծեմ. այն ժամանակ չեմ կարողացել գալ ակումբի արգելքի պատճառով: Իմ չգալու համար ուզում եմ ներողություն խնդրել երկրպագուներից, թիմից եւ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանից»: