«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Դեռևս հոկտեմբերի 14-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) գնել է Աբովյան քաղաքի հեռուստաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը: Մեր տեղեկություններով՝ Ա. Հարությունյանը դեռևս քաշքշուկների մեջ է, քանի որ վերջնականապես չի լուծվել նրա բաժնեմասի հարցը: Բայց այդ ընթացքում Հարությունյանը ակտիվորեն զբաղված է հեռուստաընկերության «վերակենդանացման» աշխատանքներով: Ականատեսների խոսքերով՝ Հարությունյանին գրեթե ամեն օր կարելի է տեսնել հեռուստաընկերությունում, թե ինչ է հասկանում նա այդ ոլորտից, դժվար չէ կռահել:
Ամեն դեպքում «Ժողովուրդ»-ը փորձեց Արթուր Հարությունյանից մեկնաբանություններ ստանալ, թե երբ հասկացավ, որ իր մեջ լրագրողական «տաղանդ» կա: Սակայն Պալաչը հայտարարեց, որ ինքը որևէ խնդիր չունի, բայց և չի ցանկանում որևէ հարցի պատասխանել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: