Նոյեմբերի 25-ին` շվեյցարական կողմի նախաձեռնությամբ, հեռախոսազրույց է կայացել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Շվեյցարիայի նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի միջև։ Այս մասին YerevanNews.am-ը տեղեկացավ ՀՀ-ի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Հեռախոզրույցի ընթացքում քննարկվել են դեկտեմբերի 4-5-ը Բազելում կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդի օրակարգին առնչվող մի շարք հարցեր։