Փոխարժեքի տատանումը մտահոգություն է առաջացնում այն ժամանակ, երբ այն լինում է 10 տոկոսից ավել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում կայացել է մեկ օրվա` նոյեմբերի 24-ի ընթացքում դրամի արժեզրկում: Ոչ ավել ոչ պակաս դրամը արժեզրկվել է 16 դրամով և կազմել 435 դրամ 1 դոլարի դիմաց: Վաճառքը ընդանուր առմամբ կազմել է 32 մլն դոլար: Սակայն մտահոգվելու առիթ այդքան էլ չկա, քանի որ դրամը վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար արժևորվում էր և այդ ընթացքում 405-410-ից հասել էր մինչև 421 դրամ 1 դոլարի դիմաց:
Բացի դրանից, դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նման իրավիճակը նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին:
Ստեղծված իրավիճակի մասին է փաստում Կենտրոնական բանկը, որ խորհրդակցություն է անցկարել ֆինանսական շուկայի մասնակիցների հետ: Բացի դրանից, մեր երկրի կենտրոնական բանկի պահուստները բավարար են դիմակայելու փոխարժեքի արհեստական տատանմանը և ապահովելու ֆինանսական կայունությունը:
Դավիթ Պետրոսյան Facebook