Եռյակի գլխավոր միսիան ժողովրդին մոլորեցնելն է: Մեծ հաշվով, բոլոր առաջարկությունները սիստեմի ներսում, անիմաստ փնտրտուքներ են: Քառյակների, եռյակների, դուետների միջոցով ցույց են տալիս, որ գործընթաց կա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց «Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:
Ըստ Սեֆիլյանի՝ նախագահը եռյակների գործողությունների միջոցով տարբեր խնդիր է լուծել, լուծում ու լուծելու: Սեֆիլյանը նաև ասաց.
«Մեր երկրում փոփոխություն հնարավոր չէ սիստեմի մեջ պայքար մղելով, այդ պարագայում լուծման չենք հասնի: Հայտնի ընդդիմադիր ուժերը այդպես էլ համառորեն չհասկացան, որ անիմաստ գործունեությամբ են զբաղված: Մենք առնվազն մեկ-երկու տարի առաջ ենք ասել, որ չենք կարող սպասել հերթական ընտրություններին... Ապրիլի 24-ին սկսելու ենք գործընթաց, որը վերջնակետ է դնելու, ես համոզված եմ, որ օր օրի մեր ժողովրդի ակտիվ մասին հավաքելու ու մեր գործը կատարելու ենք»:
Նախախորհրդարանի քարտուղարության համակարգողը կարծում է, որ իրենք փոփոխությունը պատկերացնում են զանգվածային ճնշման արդյունքում: «Այսօր մենք դա պատկերացնում են քաղաքացիական անհնազանդության և այլ միջոցներով»,- ասաց նա: