Այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի արդյունքում հավանության արժանացավ Հայաստանի ԵՏՄ պայմանագրին անդամակցելու պայմանագիրը: Հանձնաժողովի անդամներից հինգը կողմ էին քվեարկել, իսկ դեմ՝ երկուսը:
«Կողմ» քվեարկողների թվում էին նիստը վարող հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Գարեգին Նուշիկյանը ու Արման Սահակյանը, ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Բաբայանը և ՕԵԿ-ի նախկին անդամ Կարեն Բոթոյանը:
Իսկ «դեմ» էին արտահայտվել «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը, ինչպես նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: