Գովազդվող ապրանքատեսակը պետք է լինի օգտակար: Երբ մարդը նայի և մտածի, որ դա պետք է իրեն անհապաղ կամ որքան հնարավոր է շուտ, քանի որ դա կարող է օգնել իրեն որոշակի խնդիրներ լուծելու համար: Այս տարբերակում շատ մեծ է շարժական գովազդի դերը, որը միշտ հասարակության տեսանելի դաշտում է: Եվ միշտ կարողանում է իր հասարակությանը ներկայացնել օգտակարը:
Մարդիկ ամեն օր կամա, թե ակամա ականատեսն են դառնում բազմաթիվ գովազդների: Սակայն գովազդներից շատերն աննկատելի ու անհետաքրքրին են: Դա է պատճառներից մեկը, թե ինչու՞ շատ գովազդներ չեն գրավում մարդկանց ուշադրությունը: Իսկ ուշադրություն գրավելու համար գովազդը պետք է լինի օրիգինալ, հիշվող, ազդեցիկ ու ամենակարևորը արդյունավետ: Զեղչերը հասարակության համար կարևոր ու հարմարավետ նախապայման են, շատերին նույնիսկ գրավում է հենց զեղչ հասկացողությունն, ու սպառողը կարող է ապրանքանիշին ծանոթանալ զեղչային համակարգի գրավելիության շնորհիվ:
Ընկերություններից մեկը, որի գործունեությունն է տարբեր ապրանքանիշների զեղչերը ներկայացնելը՝ լավագույնն ու կարևոր համարելով «Մոշն Թայմի» գործունեությունը ու գնահատելով շարժական գովազդի կարևորությունն՝ իր զեղչային գովազդը վստահեց վերջինիս: Այսուհետ գովազդը շրջում է ավտոբուսներին փակցված՝ իր ապրանքանիշն ավելի ճանաչելի դարձնելով: