«Ժողովուրդը» գրել է, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և ՀԱԿ մյուս պատգամավորների միջև լարված հարաբերություններ են:

Բանն այն է, որ կիրակի օրը Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ստվերային կառավարության ձևավորման իր առաջարկի ժամանակ հնչեցրել է նաև ՀԱԿ պատգամավորներից մի քանիսի անունները: Այս հանգամանքը, սակայն, դուր չի եկել պատգամավորներին, որոնք առանց այդ էլ Նիկոլի հետ առաջվա ջերմությամբ չեն շփվում: 

Ավելի ուշ նրանք ակնարկներ են արել արդեն լրագրողների հետ ճեպազրույցում: ՀԱԿ պատգամավորներից Գագիկ Ջհանգիրյանն ասել է. «Չեմ կարծում, որ Լևոն Զուրաբյանը կամ Ստեփան Դեմիրճյանը տվել են իրենց համաձայնությունը, որպեսզի Ազատության հրապարկում հնչի նրանց անունները»: