«Կառավարությունում ու վարչապետի մոտ քննարկումների արդյունքում ընդունելի են համարվել 45 առաջարկ, 210 առաջարկի հետ կապված տրվել են պարզաբանումեր, որոնք եղել են բյուջեի այս կամ այն կողմի պարզաբանումերի հետ կապված, 112 առաջարկություն մերժվել է, քանի որ մեծ գումարների հետ են կապված եղել»,-ասաց փոխնախարարը:
Նենք, որ կառավարությունն այսօր հավանություն տվեց 2015թ. պետական բյուջեի փոփոխված նախագծին: Նիստի ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ բյուջեի նախագծում 13.5 միլիարդ դրամի ծախսային ծրագրեր են ավելացել՝ մասնավորապես կուտակային համակարգի ներդրման ծախսերն ավելացել են 5 մլրդ դրամով, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման համաֆինանսավորման համար՝ 3 մլրդ դրամ, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համար՝ 2 մլրդ դրամ, Քննչական կոմիտեի համար՝ 1.2 մլրդ դրամ, սահմանամերձ գյուղերի համար՝ 900 մլն դրամ: Պավել Սաֆարյանը նաև նշեց, որ Ազգային ժողովում բյուջեի քննարկումներից հետո գործադիրը ստացել է շուրջ 367 առաջարկություն «Հանրապետական», «Ժառանգություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններից, շուրջ 20 պատգամավորներից ու հանձնաժողովներից:
Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ առաջարկությունների հիման վրա կանխատեսվող եկամուտները կաճեն շուրջ 7 մլրդ դրամի չափով, իսկ ծախսերը կկրճատվեն՝ շուրջ 6 մլրդ դրամի չափով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ բյուջեի նախագիծը կներկայացվի Ազգային ժողովում և կքննարկվի երեքշաբթի հերթական նիստում: