Հիշեցնենք, որ Յունուս ամուսինները կալանավորվել էին լրագրող Ռաուֆ Միրքադիրովի գործի շրջանակներում: Նրանք մեղադրվում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ:Կալանավորված ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի վիճակը ավելի է վատթարանում:Այդ մասին Turan-ին հայտարարել է Յունուսների ընտանիքի բարեկամ եւ մասնագիտությամբ բժիշկ Ազադ Իսազադեն:
Նախօրեին Իսազադեն հեռախոսով զրուցել է Լ. Յունուսի հետ, ով հաստատել է, որ ստամոքսում սուր ցավեր ունի եւ որ 12 կգ նիհարել է, ատամներն ու մազերը թափվում են: Շաքարի պարունակությունը բարձրացել է մինչեւ 220, բարձր արտերիալ ճնշում ունի, թուլացել է տեսողությունը: Նա չի կարողանում անգամ ինքնուրույն 5 քայլ անել:
Բժիշկը ենթադրում է, որ Յունուսի մոտ ակտիվացել է հեպատիտ C-ն և լիովին հնարավոր է, որ լյարդում ընթացող գործընթացները ուղղակիրոեն տանում են ցեռոզին: