Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2014-2015թթ. ուսումնական տարվա կենսաթոշակները տրամադրելու նպատակով գործադիրը ՀՀ սփյուռքի նախարարությանը հատկացրել է ավելի քան 24 մլն դրամ:
Ինչպես նաև այսօրվա նիստում որոշում է կայացվել «Երևանի պետական համալսարան» և «Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ները վերակազմակերպել հիմնադրամների: Կարգավիճակի այս փոփոխությունը կնպաստի նշված բուհերի միջազգային համագործակցության զարգացմանը, ուսման որակի բարձրացմանը, կառավարման հետագա կատարելագործմանը:
Հիշեցնենք նաև, որ կառավարությունն այսօր հավանություն տվեց 2015թ. պետական բյուջեի փոփոխված նախագծին: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ առաջարկությունների հիման վրա կանխատեսվող եկամուտները կաճեն շուրջ 7 մլրդ դրամի չափով, իսկ ծախսերը կկրճատվեն՝ շուրջ 6 մլրդ դրամի չափով: