Այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն նկարիչ Վարդան Գաբրիելյանը՝ ասաց, որ Աֆրիկյանների շենքի ճակատագրին առաջիկայում արժանանալու է նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության նախկին շենքը: Նկարիչը նշեց նաև, որ այն կազմակերպությունը, որը գնել է Աֆրիկյանների շենքը եւ պատրաստվում է նոր շինություն կառուցել, պատրաստվում է քանդել նաեւ ԱԻՆ նախկին շենքը:
«Առաջվա Արտակարգ իրավիճակների նախարարության շենքը գտնվում է Աֆրիկյանների հարեւանությամբ, այն գերազանց վիճակում է, անմարդաբնակ, պետության ուշադրության ներքո է գտնվում: Քանդողները սպասում են՝ Աֆրիկյանները մարսեն, հետո քանդեն ԱԻՆ-ի նախկին շենքը եւ նոր իրենց կառույցը կսարքեն»,- ասաց նկարիչ Վարդան Գաբրիելյանը:
«Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Գրիգոր Ղազարյանը նշեց, որ Աֆրիկյանների շենքի անվնաս տեղափոխման խոստումը կատարելու ուղղությամբ որեւէ քայլ առայժմ չեն նկատել։ Ավելացնելով, որ իրենք շատ ուշադիր հետևում են Աֆրիկյանների գործընթացին սկզբից մինչեւ այսօր եւ որեւիցե դրական տեղաշարժ քանդող կողմի, ինչպես իրենք են անվանում՝ ապամոնտաժող կողմի ասածներում չեն տեսել: