Random History նախագծի ամերիկյան փորձագետները ուսումնասիրել են գովազդի պատմությունը, որպես ժամանակակից արվեստի ամենաէական և ազդեցիկ ձևի: «Մոշն Թայմ» ընկերությունը ներկայացնում է ձեզ մի քանի փաստեր գովազդի մասին, որոնք ընդգրկում են հետաքրքիր վիճակագրություն, հետաքրքիր պատմական իրադարձություններ, ցուցադրում են հոգեբանական ազդեցությունը և այլն:
- Աշխարհում յուրաքանչյուր տարի գովազդի վրա ծախսվում է ավելի քան 500 մլրդ դոլար;
- 65 տարեկան հասակում մարդը միջինում հասցնում է դիտել 2 մլն գովազդային հոլովակ;
- Ստանդարտ գովազդային վահանակը ստեղծվել է 1900թ.-ին, ԱՄՆ-ում: Հենց այդ ժամանակահատվածում էլ վահանակները տեղադրվել են փողոցների և մայրուղիների երկայնքով;
- Երեխաները տարեկան դիտում են միջինում 40 000 հեռուստատեսային գովազդային հոլովակ, իսկ դա կազմում է օրեկան 100 հոլովակ;
- Մանկական ապրանքների գովազդը հիմնվում է այսպես կոչված «nag factor»-ի վրա: Դրանք ոգեշնչում են երեխաներին որոշ ապրանքների ձեռքբերմանը, քանի որ ըստ ընդունված կարծիքի, դրանք նրանց դարձնում են ավելի զիլ և պահանջված հասակակիցների շրջանում;
- Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ ամերիկայն դեղագործական ընկերությունները գովազդի վրա ծախսում են երկու անգամ ավելի շատ գումար, քան դրանց հայտնագործման և մշակման:
Ճիշտ մշակված մարքեթինգային և գովազդային քաղաքականությունը ձեր բիզնեսի զարգացման կարևորագույն քայլերից մեկն է: Գովազդը՝ մարդկանց ներկայացնելով ցանկալի տեսանկյունից կապահովի աներևակայելի բարձր ցուցանիշներ: Միջազգային փորձը և ներկայացված օրինակները կնպաստեն ձեր կողմից ճիշտ ընտրություն կատարելուն: