«ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին» որոշման նախագծի թղթածրարները պատրաստ են՝ ԱԺ ոչ իշխանական խմբակցություններին ուղարկվելու համար»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք նաև, որ Փաշինյանը հայտարարել էր, որ կպատրաստի որոշման նախագիծ, որից հետո այս ուրբաթ դիմելու է ոչ իշխանական ուժերին՝ անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքելու և այս հարցն արտահերթ կարգով խորհրդարանի լիագումար նիստում քննարկելու համար: Նա կարծում է, որ երկրում ստեղծված իրավիճակը պարտադրում է պատգամավորներին Սերժ Սարգսյանի իմպիչմենթի գործընթաց սկսել: