«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը մարզվում է իր խմբի հավաքականի հետ: Գրում է The Independent պարբերականը:
«Բեքհեմը մարզվում է ֆիզիկական պատրաստվածությունը պահպանելու համար: Մեր ֆուտբոլային ակումբը ոչինչ չի ստանում, մենք ընդամենը ցանկանում ենք օգնել նրան»,- ասել է Արսեն Վենգերը: Նրա խոսքերով` Բեքհեմը զանգել է նրան և խնդրել մարզվել նրա թիմի հետ:
Հիշեցնենք, որ Բեքհեմը դեկտեմբերին ավարտեց «Լոս Անջելես Գելեքսի» ֆուտբոլային ակումբում խաղալը: Նա պայմանագիր չի կնքել մեկ ուրիշ ակումբի հետ և չի տեղեկացրել արդյո՞ք շարունակելու է ֆուտբոլային կարիերան, թե ոչ: