Ակնկալվում է, որ մոտ 1 միլիոն մարդ կմասնակցի պապ Ֆրանցիսկի հանդիսավոր գահակալման պատարագին: Հայտնում է BBC-ն:
Քաղաքական և կրոնական առաջնորդներն ամբողջ աշխարհից հավաքվելու են Սբ. Պետրոսի հրապարակում` նշելու պապի պաշտոնական գահակալումը: Հատկանշական է, որ արարողությանը քրիստոնեության 2 ճյուղերի` մոտ 1000 տարի առաջ բաժանումից հետո կմասնակցի նաև ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդ Բարդուղիմեոս պատրիարքը:
Իսկ ահա պապ Ֆրանցիսկը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, այսուհետ կկրի Սբ. Պողոսի` երկու բանալիները ձեռքին պատկերը կրող մատանին, որ ոսկուց չէ, ինչպես իր նախորդինը, այլ երկրորդ ձեռք օգտագործման է և պատրաստված է ոսկեջրած արծաթից