ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Հրայր Ասլանյանը այսօր մամուլի ասուլիսին հայտնեց, որ կառավարությունը հաստատած նախարարության ներկայացրած փոփոխություններիառաջարկը՝ «Ցորենի ալյուրի հարստացման հայեցակարգում»
«Փոփոխությունների նպատակն է հաղթահարել միկրոտարրերի անբավարարվածությամբ պայմանավորված հիվանդությունները, դրանցից ամենահիմնականը սակավարյունությունն է երեխաների և վերարտադրողական տարիքում գտնվող կանանց մոտ, ինչպես նաև բնածին արատները»,- ասաց Հրայր Ասլանյանը և նշեց, որ այդ արատները բերում են կամ մահվան, կամ ցմահ հաշմանդամության: Բանախոսը հայտնեց, որ բնական արատով դեպքեր Հայաստանում տարեկան ունենում ենք մինչև 80 դեպքերի քանակ, իսկ սակավարյունություն նկատվում է 37 տոկոս երեխաների և 25 տոկոս վերարտադրողական տարիքի կանանց մոտ:
Հրայր Ասլանյաննը նաև ավելացրեց, որ նախագծով նախատեսվում է ալյուրի հարստացում երկաթով և ֆլորաթթվով, ինչն ընդունված է շատ երկրներում. «Խոսքը գնում է նրա մասին, որ ալյուրի աղման գործընթացում կորում են այդ անհրաժեշտ միկրոտարրերը և այս ծրագրով հացի և հացամթերքների մեջ վերադարձվելու են այդ քանակությունը»:
Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Բազարչյանը վստահեցրեց, որ այդ լրացվող նյութերը իրենցից վնասակարություն չեն պարունակում և խոսքը վերաբերում է առաջին և երկրորդ բարձր սորտի ալյուրի մասին: