«Ազատություն» ռադիոկայանի՝ Բաքվում այսօր առավոտյան անհետացած աշխատակիցն ազատ է արձակվել, տեղեկացնում է Turan գործակալությունը:

«Ինձ տեղափոխել էին Նարիմանովի շրջանի ոստիկանության բաժանմունք՝ ոստիկանապետի հետ «զրուցելու» համար», -ասել է նա:

Աշխատակից ասել է, որ իրեն տեղափոխել էին Նարիմանովի շրջանի ոստիկանության բաժանմունք՝ ոստիկանապետի հետ զրուցելու համար:Պատմել է, որ մոտ երկու ժամ իրեն հարցաքննել են «Ազատություն» ռադիոկայանում իր աշխատանքի, միջազգային կազմակերպությունների և այլնի մասին:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 11-ի սահմաններում քաղաքացիական հագուստով երկու անձ բռնել էր ռադիոկայանի աշխատակցին և տարել անհայտ ուղղությամբ:

Իսկ ոստիկանությունը հայտարարել էր, թե Քերիմովը չի ձերբակալվել:

***

Ադրբեջանում քաղաքացիական հագուստով երկու անհայտ անձ այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում բռնել են «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Թուրհան Քերիմովին, տեղեկացնում է ռադիոկայանի կայքը։

Ականատեսները պատմելով նրան նստեցրել են մի սև մեքենա և տարել են անհայտ ուղղությամբ: Երկրի ներքին գործերի նախարարությունը տեղյակ չէ միջադեպից իսկ ոստիկանական բաժանմունքից  տեղեկացնում են, որ Քերիմովին չեն ձերբակալել: Քերիմովը սովորաբար ռադիոկայանի համար նյութեր է պատրաստել քաղաքական և սոցիալական թեմաներով: