«168 ժամ» թերթը գրում է. «Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստանում շաքարավազի արտադրության ծավալները կտրուկ նվազել են: Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, 2014 թ. հունվար-հոկտեմբերին արտադրվել է 45578 տոննա շաքարավազ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 62057 տոննայի դիմաց: Արտադրության ծավալները նվազել են 26.6%-ով: Հիշեցնենք, որ Հայաստանում շաքարավազի արտադրությամբ զբաղվում է միայն Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Լուսաստղ Շուգր» ընկերությունը»,–գրում է թերթը:
Բայց եթե շաքարավազի արտադրության կրճատումը կարող է փոխարինված լինել ներմուծմամբ, ապա նույնը չի կարելի ենթադրել մի շարք այլ սննդատեսակների արտադրության կրճատման դեպքում։ Ինչպես գրում է թերթը. «կաթնաշոռի արտադրության ծավալը նվազել է 7.5 տոկոսով՝ հասնելով 775.5 տոննայի, թթվասերինը՝ 3.5%-ով (2859.5 տոննա), հացի արտադրությունը նվազել է 1.4%-ով (242.7 հազար տոննա)»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։