«Ես բնավ դառնացած չեմ աշխարհից եւ բացարձակապես սով չեմ զգում»,-այսպես քիչ առաջ սկսեց իր բացօթյա ասուլիսը Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով ՍԵրժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը:

 «Ոչ սոված եմ, ոչ էլ դառնացած, այլ՝լիազորված հայ ժողովրդի գերակշիռ վստահությամբ: Թող դա շատ հստակ հնչի: Ես ցավում եմ, որ պարոն Սարգսյանին թվում է, թե վիշտ եմ պատճառել, որը ինքը հարմար ծաղրել է իմ բարևը: Մտնելով թվաբանական կեղծությունների մեջ, թե քանի հոգի կա հրապարակում, ասում է 3 հազար, մի՞թե: Ես ևունեմ տեսողական խնդիրներ, բայց կարծում եմ` չարժե այդքան իջնել»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 Վերջինս նշեց, որ ի՞նչ է Սերժ Սարգսյանն ուզում է 100 հազար մարդ հավաքվի, որ փաստեն իրենց մեծաթիվ քանակը:

«Սարգսյանը տոկոսային վերկուծությունների մեջ է ընկել: Պարոն Սարգսյանն ի՞նչ է ասում, եթե մենք 100 հազար հավաքենք` նեղություն կքաշի, կգնա բանակցությունների՞: Ուզում է, որ 100 հազար հավաքենք, որ տպավորվի՞: Մենք ամեն տեղ ենք, փողոցներում զբոսնելիս, ավտոբուս նստելիս, համերգ վայելելիս, շրջաններում լինելով: Եթե ինքը 30 հազարը տպավորիչ է համարում, որը վերագրում է առաջին նախագահին, թեև շատ ավելին էր հավաքվում, ուրեմն թող սպասի շատ ավելիին»,-իր խոսքում նշեց Ր. Հովհաննիսյանը:

 Անդրադառնալով նաև Սերժ Սարգսյանի այն արտահայտությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իր հասցեին անպարկեշտ հայտարարություններով է հանդես գալիս, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց.

«Անպարկեշտությունը փետրվարի 18-ին ստի, կեղծիքի, համատարած խախտումներով սեփական հաղթանակ տոնելն է, դա է անպարկեշտությունը»:

 Անդրադառնալով ՀՀ նախագահի այն հայտարարությանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն ասել է, որ ինքը չի հաղթել, «Ժառանգություն» կուսակցության նախագահը դա որակեց որպես սուտ, ասելով.

«Սուտ է այն նախադասությունը, որ ես ասել եմ, որ ես չեմ հաղթել, ասել եմ, որ կեղծված են ընտրությունները և ամենալավը դուք գիտեք դրա մասին, ձեր թվաբանությունը իրականությանը չի համապատասխանում և դրա համար բացեք բոլոր ընտրատեղամասի քվեատուփերը: Եվ ես արեցի իմ առաջարկները, որոնք բոլորդ էլ գիտեք, որ մերժվեց: Ես նաև ասացի` միգուցե իմն էլ չափազանցություն է, որ 80 տոկոսով եմ հաղթել:»:

Րաֆֆի Հովհաննիսյանը հերքեց նաև այն, որ Սերժ Սարգսյանի և իր միջև չի եղել որևէ պայմանավորվածություն, համաձայն որի երկու կողմերը պետք է միմիանց գրավոր առաջարկներ ներկայացնեին:

 «Այդ հանդիպման ավարտին չի եղել որևէ պայմանավորվածություն, որ մեկս մյուսին պետք է փաստաթուղթ ուղարկեինք:

Մարտի 16-ին պարոն Աբրահամյանը զանգում է Արմեն Մարտիրոսյանին և նրան է հանձնու, մի փակ ծրար, որպեսզի փոխանցի ինձ: Ծրարի վրա գրված էր Ազգային Ժողով: Բացեցի մեջը երկու էջանոց փաստաթուղթ էր, որը վերաբերում սահմանադրական հանձնաժողով ստեղծելու գաղափարին: Սակայն այդ փաստաթղթում, որպես ամսաթիվ նշված էր մարտի 5-ը: Սա այն տարբերակն է, որ Ազգային Ժողովում առաջարկվել է Աբրահամյանի կողմից եւ մերժվել մեր խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կողմից: ԱԺ-ի անվան տակ սա ուղարկել են որպես փաստաթուղթ և ասում են, թե իբր մենք պայմանավորվածություն ունեինք և ես այն չեմ կատարել: Ես այդ փաստաթղթի վրա խաչ չեմ քաշել, այլ իքս նշան եմ դրել, և նշել եմ մարտի 5-ի և ԱԺ-ի վրա և փակ ծրարով ուղարկել եմ Սերժ Սարգսյանին: Սակայն երեկ փոխեց Սերժ Սարգսյանը:

Եթե ինքը տպավորություն ունի, որ ես պարտք եմ իրեն փաստռաթուղթ, ապա ուրբաթ օրը ես կընթերցեմ բաց փաստաթուղթը և այն կուղարկեմ պարոն Սարգսյանին: Իր արած հայտարարությունը չի համապատասպանում իրականությանը»,-ասաց Ր. Հովհաննիսյանը: