«Սահմանադրական դատարանը դեռ պետք է իր հարգանքը վաստակեր»,- այսօր Աժ-ում դիմելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին՝ ասաց Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Եկեք գնանք նստենք բանավեճի, ուր եք ուզում; Ողղիղ եթերում եք ուզում, ցանկացած տեղ և ես կապացուցեմ իմ այստեղից հնչեցրած ամեն բառի ճշմարտությունը և Ձեր ասածների կեղծիք ու ստահոտ լինելը: Եկեք գնանք բանավիճելու»,- հրապարակային բանավեճի այսպիսի առաջարկ արեց Նիկոլ Փաշինյանը՝ Տիգրան Մուկուչյանին, իսկ վերջինս էլ ասաց, որ առիթ ունեցել է լսել պատգամավորի դիրքորոշումներն ու ապացույցները:
«Եվ փաստերի նենգափոխված լինելուն ենք տեղյակ եղել, ինչպես է իրականացված: Դրա համար այս պարագայում ինչ-որ ավելորդ հիմնավորություններ ներկայացնելը, որը կարծում եմ կփոխի Ձեր մոտ կարծրատիպ դարձած տեսակետը կամ կարծիքը, թերևս հակված չեմ այդպես կարծելու»,- իր պատասխանում ասաց Տիգրան մուկուչյանն ու հավելեց, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները համապատասխանել են ընտրական օենսգրքին:
Տիգրան Մուկուչյանը խուսափեց պատասխանել Նիկոլ Փաշինյանի բանավեճի առաջարկին:
Նիկոլ Փաշինյանը բանավեճի հրավիրեց Տիգրան Մուկուչյանին
