Նոյեմբերի 25-ին Մեր տունը ռեստորանային համալիրում տեղի ունեցավ անչափ գեղեցիկ միջոցառում, որին ներկա էին բազմաթիվ հայտնի և սիրված մարդիկ, ովքեր եկել էին շնորհավորելու գեղեցկուհի Իրինա Թովմասյանի դստեր՝ շնորհաշատ Մեգիի ծննդյան տարեդարձը: Մեգին իր տարեդարձի ամենալավ ու ամենասպասված նվերը մատուցեց ինչպես ինքն իրեն, այնպես էլ բոլոր հյուրերին: Խոսքը Մեգիի նոր «Մեր բանակը» երգի շնորհանդեսի մասին է, որի փայլուն կատարումն աննկարագրելի հուզմունք և բավականություն պատճառեց ներկաներին: Միջոցառման ընթացքում Մեգիի հարազատները և ընկերները բազմաթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հնչեցրեցին հոբելյարի հասցեին.

Իրինա Թովմասյան
Մեգին իմ հրաշքն է, իմ ամենամտերիմ ընկերը: Ինչպես յուրաքանչյուր մայր՝ ես նույնպես ցանկանում եմ իմ բալիկին շատ նպատակներով լի կյանք, որովհետև այդ նպատակներն են, որ առաջ են տանում մարդուն: Ցանկանում եմ, որ Մեգին հաստատուն քայլերով գնա դեպի այդ նպատակներն ու իրագործի դրանք: Երբեք ետ չկանգնի և չհուսահատվի: Հետագայում կցանկանամ կանացի երջանկություն, իսկ հիմա ուզում եմ, որ ճիշտ ուղի ընտրի, շարունակի լավ սովորել և լավ մասնագիտություն ձեռք բերի: Սրանք այն կարևոր բաներն են, որ իրեն ցանկանում եմ, քանի որ մարդկային ամենակարևոր հատկանիշներն արդեն ունի: Մեգին ամեն տարի մեծ սպասումով և ոգևորվածությամբ է նշում իր ծննդյան տարեդարձը: Ես իսկապես երջանիկ եմ, որ այսպիսի դուստր ունեմ:

Լուսինե Թովմասյան
Այն ամենն, ինչ կցանկանամ իմ փոքրիկին, ցանկանում եմ Մեգիին: Ուզում եմ, որ մանկական հոգին նրա մեջ ապրի շատ երկար ժամանակ, որովհետև դա կարևոր է յուրաքանչյուր երեխայի համար: Արևի նման պայծառ ու լուսավոր ժպիտը թող միշտ մնա Մեգիի շուրթերին: Մեգին իր տարիքի համեմատ շատ խելացի և հասկացող է: Ես միշտ նրան որպես երեխա եմ վերաբերվել, բայց երբեմն կարողացել եմ կիսվել հետը՝ ինչպես մեծի հետ ու ստանալ շատ լավ խորհուրդներ: Ցանկանում եմ, որ միշտ այսքան պայծառ ու լավը լինի:

Տատիկ
Ամենա-ամենալավ բաներն եմ ցանկանում իմ թոռնիկին: Թող միշտ առողջ ու հաջողակ լինի: Գիտեմ, որ Մեգին շատ նպատակներ ունի: Ցանկանում եմ, որ հասնի իր բոլոր նպատակներին:

Մեգի
Ես երկու ամսից ավել է սրտատրոփ սպասում եմ այս օրվան: Լինում էին օրեր, որ չէի կարողանում հանգիստ քնել, անընդհատ մտածում էի այս օրվա մասին, որովհետև լինելու էր իմ նոր երգի շնորհանդեսը: Երգը կոչվում է «Մեր բանակը» և ամբողջ թեմատիկան կապված է հենց դրա հետ:

Հարցին, թե պահված երազանքը կապ ունի ապագա մասնագիտության հետ, փոքրիկը պատասխանեց, որ դեռևս վերջնական չի ընտրել ապագա մասնագիտությունը, բայց ուզում է բժիշկ դառնալ՝ հավանական է անասնաբույժ, կամ ռեժիսոր: Իսկ պահված երազանքը շունիկ ունենալն է:


Yerevannews.am-ի ողջ անձնակազմը նույնպես միանում է շնորհավորանքներին և բարեմաղթանքներին և ցանկանում Մեգիին կանաչ ու հարթ ճանապարհ կյանքի բոլոր ուղիներում: Շնորհավո՛ր տարեդարձդ, շնորհալի գեղեցկուհի: