Դեկտեմբերի 1-ին FIFA-ն կհրապարակի այն 3 ֆուտբոլիստների անունները, որոնք կպայքարեն ոսկե գնդակի համար, իսկ հաղթողի անունը հայտնի կդառնա հունվարի 12-ին Ցյուրիխում: 

«Ես չեմ ուզում վիճել Մադրիդի «Ռեալի» և Պլատինիի հետ նրանց խոսքերից հետո, քանի որ յուրաքանչյուրը ունի իր կարծիքը: Ես գտնում եմ, որ մրցաշրջանի լավագույն խաղացողը Լեո Մեսսին է»- ասել է Լուիս Էնրիկեն:

Հիշեցնենք, որ Միշել Պլատինին հայտարարել էր, որ ոսկե գնդակին պետք է արժանանա Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստ, իսկ դրան ի պատասխան Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը նշել է, որ Պլատինին ուղղակի չի կարողացել բացել խաղաքարտերը, որ Ռոնալդուն հաղթել է այդ պայքարում: