Հայտնի կինոդերասան 62 ամյա Միկի Ռուրկը վերադարձել էր մեծ սպորտ: Ռուսաստանում նա մենամարտեց և հաղթեց ամերիկացի բռնցքամարտիկ Սեյմուր Էլիոտիn: The Daily Mail.-ի տարածած լուրերի համաձայն այդ մենամարտը պայմանավորված է եղել: Էլիոտը ֆինանսական խնդիրներ ուներ և փող աշխատելու համար միտումնավոր պարտվել է Միկիին: Դրա ապացույցը այն էր, որ մարզիկները մարտին պատրաստվել են միասին նույն մարզադահլիճում:
Նշենք, որ Միկին հաղթել էր Էլիոտին նոկաուտով 2-րդ ռաունդում, իսկ հանդիպումից հետո հայտարարել, որ նա կմենամարտի միայն Ռուսաստանում: