Թվիթերի հիմնադիրներից Ջեք Դորսին չի բացառում իր մասնակցությունը Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններին:

Այս մասին նա հայտարարել է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Խոսքն առաջիկա 2013 թվականի քաղաքապետի ընտրությունների մասին չէ, այլ երկարաժամկետ հեռանկարների:

Forbes ամսագրի 400 ամենահարուստ ամերիկացիների վարկանիշային ցուցակում Դորսին զբաղեցնում է 392 - րդ տեղը: Այս ցուցակում ներառվելու համար անհրաժեշտ է մոտ $ 1.2 մլրդ ունենալ: