ТАСС-ը գերմանական ARD հեռուստաալիքին ասել է, թե  Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ՝ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում իր և Ուկրաինայի հասցեին սպառնալիքներ չեն հնչել:

«Ես ցանկանում եմ կտրականապես հերքել այն լուրերը, թե Նախագահ Պուտինը մեր հեռախոսազրույցներում սպառնալիքներ է հնչեցնում իմ կամ Ուկրաինայի հասցեին»,- ասել է Պորոշենկոն:

Նա միևնույն ժամանակ նշել է, որ երկխոսությունն է ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ հնարավոր ելքը: