Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիա կատարած այցի շրջանակներում այցելել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, ով հիվանդության պատճառով 2008թ.-ից ի վեր չի կարողացել շարունակել հոգևոր ծառայությունը:
Ըստ Haberler կայքի, Պապն այցելել է Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց, որտեղ բուժվում է հայ հոգևորականը, համբուրել է նրա աջն ու խաչը մոտեցրել է նրա ճակատին:
Հիվանդանոցի մուտքը զարդարվել է «Բարի գալուստ, Պապ» գրությամբ:
Պապի այցի ընթացքում թուրքական ոստիկանությունն անվտանգության լուրջ միջոցառումներ է ձեռնարկել: Շենքը շրջափակվել է ոստիկաններով, իսկ հարակից շենքերի տանիքներին դիպուկահարներ են տեղակայվել:Ֆրանցիսկոս պապի անվտանգությունն ապահովելու համար նաև ուղղաթիռ է օգտագործվել: