«Ընտրական օրենսգրքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին` «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած նախագծի քննարկմանը «Օրինաց երկիր» խմբակցության անունից հանդես եկավ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը,ով կոչ արեց բոլորին միասին քննարկել և առաջ տանել նոր ընտրակարգ, որը հնարավորություն կտա ունենալ լավագույն ԱԺ-ն:
Նշենք, որ նախագիծը ենթադրում է անցում 100% համամասնական ընտրակարգին և ցուցակների հրապարակում:
Բիշարյանը կուսակցության սեփական փորձից է հասկացել, որ «ժողովուրդն ավելի շատ սիրում է խուլ ու համր մարդկանց և իր ձայնը տալիս նրանց, որոնք ո՛չ խոսում են, ո՛չ աշխատում, քան այն մարդկանց, ովքեր աշխատում են»:
Բիշարյանը նկատեց, որ կան մարդիկ,ովքեր մանդատը կարծես պապերից են ժառանգել և մշտապես մեծամասնականով ընտրվում են։ «Ներողությո՛ւն, աչքս մտցրեք այդ մարդկանց աշխատանքը»,-ասաց նա և նշեց, որ իրենց համար համամասնական ընտրակարգն ավելի ընդունելի է:
Նշենք, որ նախագիծը ենթադրում է անցում 100% համամասնական ընտրակարգին և ցուցակների հրապարակում: