Ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել ակցիայի բոլոր մասնակիցներին, ովքեր համբերատար կարողացան 24 ժամ անցկացնել առանց ճառագայթման` հեռախոսային կախվածության և միևնույն ժամանակ շատ կարևոր գործ արեցին նախազգուշացնելով բջջային 4 օպերատորներին, որ մենք չենք պատրաստվում հանդուրժել այս անջատողական քաղաքականությունը որ մեզ պարտադրում են օտար ձեռնարկությունները:

Արցախում գործող ռոումինգը և աննորմալ սակագները պետք է վերացվի: Մեր նախաձեռնությունը չի սահմանափակվելու այս ակցիայով և հիմա մենք արդեն պետք է մտածենք մեր հաջորդ քայլի մասին: Հիշեք որ առանց ճնշման չի լինի ոչ մի լուծում, և ըստ այդմ ճնշումը պետք է լինի նպատակաուղղված: Ես առաջարկում եմ հաձորդ ակցիան լինի մեծ Միասնության Ավտոերթ Երևան-Շուշի-Ստեփանակերտ-Գանձասար: Ավտոերթի կարգախոսը Ոչ ռոումինգին-Այո Միացյալ Հայաստանին:

Օրը և մնացած դետալները քննարկման առարկա են: նդրում եմ այսօռ հեռախոսը անջատելով չհամարեք ձեր «պարտքը» կատարած եղեկ ակտիվ վ արեք ձեր առաջարկությունները: Սա ՀՀԿ-ի նիստը չի որ մեկը ասի մնացածը համաձայնվեն, կընդունվի ամենառացիոնալ առաջարկը որը կհավաքի ամենաշատ հավանությունները: Ասեմ որ այսօրվա ակցիան արդեն իսկ տվել է իր արդյունքը քանզի հանրային ծառայությունները մինչև Դեկտեմբերի 15-ը մեզ կտան պատասխան թե ինչ հաջողության են հասել բջջային օպերատորների հետ բանակցությունների արդյունկում իսկ բանակցությունների անհրաժեշտությունը առաջացել է հենց մեր ակցիայի պատճառով: Հարգելի մտահոգ քաղաքացիներ, միայն պայքարելու արդյունքում է հնարավոր հասնել հաջողությունների, և իմ տարիների փորձից ելնելով կարող եմ վստա ասել որ պայքարը լինում է արդյունավետ եթե այն չի արվում պոպուլիզմի, շահախնդրության կամ այլ անձնական նպատակներով, իսկ դա էլ հնարավոր է միայն երբ ոչ թե մեկ այլ ժողովրդի մի հոծ զանգված է մասնակցում որոշումներին:

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ մասնակիցներից և նավ նրանցից ով չմասնակցեց մեզ տալով առիթ շարունակելու մեր պայքարը…

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյան