«Հարթակ» թերթը գրում է.

«Շաքարային դիաբետով տառապող հիվանդները բազմիցս են արտահայտել դժգոհություններն իրենց հատկացվող հնդկական դեղերի առնչությամբ: Այդ խնդրի շուրջ օրերս ԱՆ նախարարի մոտ կայացել է խորհրդակցություն, որին մասնակցել են Երևան քաղաքի բոլոր պոլիկլինիկաների էնդոկրինոլոգները: Նախարարի խոսքից հետո մի քանի բժիշկներ արտահայտել են իրենց դժգոհությունը կապված դեղի վնասակար հետևանքների հետ:

Ըստ ականատեսների՝ խորհրդակցության ընթացքը լրիվ փոխվել է, երբ հանկարծակի ներս է մտել նախարարի խորհրդական Արման Մելքոնյանը (ըստ մամուլի որոշ հրապարակումների՝ նա ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչն է նախարարությունում): Վերջինս հասկացրել է հավաքվածներին, որ դեղերի մասին վատ խոսող չպետք է լինի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: