newsgeorgia.ru-ի փոխանցմամբ հունական ոստիկանությունը Կալիֆեա բնակավայրում (Խալկիդիկի) սրճարանի 58-ամյա սեփականատիրոջ սպանության կասկածանքով ձերաբակալել է Վրաստանի 5 քաղաքացու, այդ թվում՝ կնոջ:

 Սրճարանի տիրոջը ծեծել են ու պահանջել չհրկիզվող պահարանի կոդը, որում եղել է եկամուտը։ Ոստիկանությունը նշում է, որ պահարանում պահվող գումարի մասին հանցագործներին հայտնել է սրճարանում աշխատող կինը: