Եթե լարվեն ՀՀ իշխանությունների և ընդդիմության՝ եռյակի, հարաբերությունները, ապա բանակցությունների սեղանի շուրջ կնստեն Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը:
Չի բացառվում, որ ոչ իշխանական երեք ուժերի՝ «Ժառանգության», ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի հետևում կանգնած է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Զուրաբյանը նաև ասաց. «Եռյակն ու իշխանությունները պայմանավորվածություն ձեռք կբերեն, կիսեն իշխանությունը, չափաբաժնի հարց է այստեղ ընդամենը: Եռյակում մի ստվար զանգված մոլորության մեջ է»:
Ըստ Զուրաբյանի՝ այս դեպքում երաժշտություն պատվիրողը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է, որն էլ հնարավորություն կունենա որոշել, թե ում առաջադրի նախագահի թեկնածու: