YerevanNews.am-ը շարունակում է ձեզ ներկայացնել պետական պաշտոնյաների դիմանկարները: Այսօր անդրադարձ կկատարենք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և իր ընտանիքին:
Ռոբերտ Քոչարյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ստեփանակերտում։ 1972-1974 ծառայել է խորհրդային բանակում։ 1982-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1971-ին՝ Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։ Եղել է հավաքող-փականագործ, ապա՝ ինժեներ-մեխանիկ։ 1980-ից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լեռնային Ղարաբաղի կոմերիտական և կուսակցական մարմիններում։ 1989 և 1990 թթ. ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ապա Գերագույն խորհրդի նախագահության անդամ։ 1991թ. ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։
1997 թ. մարտի 20-ին Ռոբերտ Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ 1998 թ. մարտի 30-ին արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ։ Նրան քվեարկել էին ընտրողների 59,5%:
2003 թ. մարտի 5-ին Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում, այս անգամ ստանալով ձայների 67,5%: Պաշտոնավարել մինչև 2008 թիվը։
2009-ից` "Սիստեմա" ԲՖԿ (ՌԴ) անկախ տնօրեն։ Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Ամուսնացած է, ունի երեք զավակ և երեք թոռնիկ:
Բելլա Քոչարյանը
Ռոբերտ Քոչարյանը ընտանիքի հետ 2001թ.
Ռոբերտ Քոչարյանը ընտանիքի հետ, 2013թ.
Տիկին Բելլա Քոչարյանը թոռնիկների հետ, 2013թ.
Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ և թոռնիկների հետ, 2013թ.
Զարուհի Բադալյան՝ Քոչարյանի մեծ հարսիկը
Սեդրակ Քոչարյան
Լևոն Քոչարյան
Սիրուշո և Լևոն Քոչարյան
Վիգեն Չատինյան՝ Քոչարյանի փեսան
Վիգեն և Գայանե
Ռոբերտ Քոչարյանը իր ընտանիքի հետ երդմնակալության արարողությունից հետո, 2003թ.