Ազգային ժողովում աղմուկով շարունակվում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ պայմանագրի քննարկումը, որն ուղեցվում է աղմուկով:

Նիստի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը շարքերով առաջանալով թռուցիկներ է բաժանում պատգամավորներին՝ կոչ անելով չքվեարկել «կողմ» ԵՏՄ այմանագրի վավերացմանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատողություն արեց. «Չի՛ կարելի առանց թույլտվության թռուցիկներ բաժանել Ազգային ժողովում, վերացրեք ձեր ապօրինի գործունեությունը»:

Սակայն Զարուհի Փոստանջյանը շարունակեց բաժանել թռուցիկները և երբ հերթը հասավ ԱԺ նախագահին և երկու փոխխոսնակներին՝ Գալուստ Սահակյանը բացկանչեց. «Էս արդեն беспредел ա»: