Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ազգային Ժողովում քննարկվում էր «Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացված էր պատգամավորների 1/3-ի կողմից:
Նախագծով առաջարկվում էր անցում 100% համամասնական ընտրակարգին և ընտրացուցակների հրապարկում: Սակայն այն չընդունվեց 54 կողմ, 59 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: