Եթե լրատվամիջոցների կողմից առաջարկ լինի այդ դեպքում դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը կմտածի բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ, թե ոչ: Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չի մտածի, միանգամից կհամաձայնվի: Այս մասին նրանք ասացին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ:
«Երբ, որ մարդն ասում է ԿԸՀ նախագահ, հասկանում է, ասոցացվում է ընտրակեղծարար և ասում է ՍԴ-ի որոշումը հարգենք, եթե ՍԴ-ն ինքն իրեն չի հարգում մյուսներն ինչպես կարող են ՍԴ-ին հարգեն»,-ասաց Փաշինյանը և հավելեց, որ ինքն այսօր ԱԺ-ում բարձրացրած իր հարցի պատասխանում լսել է, որ Մուկուչյանը դաստիարակված է.«Դաստիարակությունը Մուկուչյանի պատկերացմամբ ԱԺ ամբիոնից ի լուր հանրության, ուղղիղ եթերում խոսելն է»,-նշեց նա և աելի մանրամասնեց, թե իշխանության ներկայացուցիչների համար դաստիարակված մարդը համարվում է ստախոսը և կեղծարարը: