gazeta.ru-ի փոխանցմամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը: 

Առաջարկվում է վավերացնել այս տարվա մայիսի 29-ի պայմանագիրը, որը ստորագրվել է Մինսկում 2014 թվականի հոկտեմբերի 10-ին:

Ինչպես գրում է gazeta.ru-ն, ԵՏՄ-ին Հայաստանի միանալու նպատակն է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար խոչընդոտների վերացումը, տնտեսության գլխավոր ճյուղերում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության անցկացումը: