Վրաստանի քաղաքացիական ավիացիան մերժել է դեպի Թբիլիսի ռուսական «Трансаэро» ավիաընկերության պարբերական չվերթներ իրականացնելու թույլտվությունը: Բացի այդ, կրճատվել է նաև «Аэрофлот» և «Сибирь» ընկերությունների չվերթները՝ շաբաթական 14-ից հասցնելով 10-ի: 

Այս սահմանափակումները արվել են Վրացական ազգային փոխադրող Georgian Airways-ի շահերը պաշտպանելու համար: Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն՝ միջոցները ձեռնարկվել են Վրաստանի քաղավիացիայի գործակալությունում Georgian Airways-ի «կտրուկ պահանջի» հիման վրա: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վրաստանի ավիացիայի հայտարարությունը՝ կապված ռուսական «Տրանսաէրո» ավիաընկերության ինքնաթիռներով թռչելուց հրաժարվելու հնարավորության հետ, ոչ միայն ևս մեկ անգամ բարձրացրեց ԱՊՀ երկրների և Ռուսաստանի միջև իրականացվող թռիչքների հարցը, այլ նաև ցուցադրեց ցածր սակագնի և ընկերության տնտեսական կայունության միաժամանակյա պահպանման անհնարինությունը: 

«Արդեն նոյեմբերի 10-ին, մեզ մոտ նկատվեց ուղևորների հոսքի կրճատում, գրեթե 60-70%-ով: Եթե մոտակա ժամանակահատվածում երկրի ավիացիոն ոլորտում իրավիճակը չկարգավորվի, մենք ստիպված կլինենք դադարեցնել թռիչքները այդ ուղղությամբ:»,- ասվում էր հայտարարությունում: