Հոգեբանները հավաստում են  համբույրը հանգստացնում է ներվային համակարգը եւ կանխում է սթրեսները:  Համբուրվել սիրողները հաճախ դրսեւորվում են ինչպես լավատեսներ, նրանք վստահ են իրենց ուժերին, արագ հասնում են մասնագիտական ու անձնական հաջողությունների: Համբույրը քիմիական բարդ ռեակցիաների մի ամբողջ ՙփունջ՚ է: Համբույրի ժամանակ զուգընկերները փոխանակում են 7 մգ յուղ, 0, 7 մգ սպիտակուց, 0, 45 մգ տարբեր աղեր: Բացի այդ,  համբույրի ժամանակ շուրթից շուրթ փոխանցվում է ավելի քան 200 ստրեպտոկոկներ: Գիտնականները պարզել են,որ անժխտելի է այն փաստը, որ 17-30 տարեկան երիտասարդների մոտ օրական ամենաքիչը 30 վայրկյան համբույրը պարտադիր է հոգեկան հավասարակշռություն ու կայուն առողջություն պահպանելու համար:
Բացի այս ամենից համբույրի ժամանակ մարդկանց մոտ նվազում է կորտիզոլի քանակությունը, որը առաջացնում է անհանգստության և սթրեսային վիճակ: Դրա համար համբույրը հանգստացնում է և նպաստում է կոմֆորտի և անվտանգության զգացողության առաջացմանը: