Մեզանից ով քաղցր չի սիրում: Այն սիրում են ոչ միայն երեխաները, այլև մեծերը, իսկ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները` առավել ևս: Եթե, այնուամենայնիվ, չեք կարողանում դիմակայել այդ գայթակղությանը, բայց ուզում եք նաև չգիրանալ, ձեզ ենք առաջարկում օգտակար խորհուրդներ, որոնք մշակել են դիետոլոգները:
Օգտակար քաղցրավենիքների լավագույն շարքից այսօր կներկայացնենք շոկոլադը:Շոկոլադը մտնում է օգտակար քաղցրավենիքի լավագույն հնգյակի մեջ, բայց….միայն սև շոկոլադը:
Սև շոկոլադը դառնահամ է, և քաղցրավենիք այն անվանենք պայմանականորեն. միայն այն մտքից, որ դա շոկոլադ է, ուղեղն արդեն այն ընդհունում է որպես քաղցր հաճույք: Սև շոկոլադը բացի սրտին օգտակար լինելուց, նաև շատ լավ հակադեպրեսանտ է: Օրվա մեջ թույլատրելի է ուտել մինչև 30 գրամ սև շոկոլադ, որը մոտավորապես շոկոլադե սովորական սալիկի 1/4 –ն է: Դիետոլոգները խորհուրդ են տալիս քաղցրավենիքի ձեր պահանջը հագեցնել օրվա 1-ին կեսին: