Ժերար Դեպարդյոն Բելգիայում տապալել է Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված ներկայացումը։ Այս մասին հայտնում է Dailymail.com-ը: Ֆրանսիացի հայտնի դերասանը բեմ է բարձրացել հարբած վիճակում։

Բրյուսելի Flagey մշակութային կենտրոնում պետք է կայանար «գիշերը պատկանում է մեզ» ներկայացումը։ Ներկայացումը տապալվել է սկսվելուց կես ժամ անց: Դեպարդյոն կատարում էր երգչուհի Բարբարայի և նրա որդու՝ Գիյոմի տեքստերը։ 

«Նա դժվարությամբ էր գտնում ողջույնի բառեր։ Հետո նա սկսեց արտասանել և մի քանի անգամ կրկնում էր նույն խոսքերը։ Որից հետո նա պահեց տեքստը, որը պետք է կարդար, և սկսեց խոսել Բելգիայի քաղաքականության մասին, իսկ հետո հարցրեց, թե ո՞ր էջը պետք է կարդա»,- հայտնում են ներկա գտնված ԶԼՄ-ները։