Այսօր Ելակետ մամուլի ակումբում տեղի ունեցավ «Բնապահպանական հիմնախնդիրները և լրագրողները, մարտահրավերները և լուծումները» թեմայով ասուլիս: Ծրա Ասուլիսի բանախոսներն էին Կարինե Դանիելյանը՝ Հանուն Մարդկային Կայուն Զարգացման ՀԿ նախագահ, Լիանա Ներսիսյանը՝ Հանուն Մարդկային Կայուն Զարգացման ՀԿ երիտասարդական թևի նախագահ, Արմեն Սուքիասյանը ՝ Ֆլեշմոբ Դիվիզիայի ՀԿ նախագահ:
Բանախոսները ներկայացրեցին ծրագրի ընթացքը, ասելիքը, արդյունքները, տարածաշրջանային եւ համաշխարհային բնապահպանական հիմնախնդիրները, Հայաստանի բնապահպանական մարտահրավերները և դրանց լուծման հնարավոր ուղիները, Պոստ Ռիո+20 գործընթացը և մի շարք այլ խնդիրներ:
Խոսեցին այն մասին, որ լրագրողները տեղյակ են խնդիրներից, շատ լրագրողներ իրենց աշխատանքում հրաշալի են, բայց բնապահպանական թեմաներից թերանում են, այնքան խորքային չգիտեն, որ կարողանան վերլուծել ու, առհասարակ հասարակությունն ունի այդ ինֆորմացիայի պակասը: Կարինե Դանիելյանն էլ շեշտեց, որ կհրավիրվեն կլոր սեղաններ, որի շուրջ անրադարձ կկատարվի այս խնդիրներին:


