ԵՏՄ-ին Հայաստանի միանալը հարված կլինի մեր երկրի անկախությանն ու ինքնիշխանությանը: Այս մասին այսօր ԱԺ քննարկումների ժամանակ խոսեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ կիսելով հազարավոր քաղաքացիների մտավախությունը: 

«Այս պայմանագրով ընդամենն արձանագրվում է իրերի առկա դրությունը, որովհետև երրորդ հանրապետությունում շատ չեն այն քաղաքական կամ պետական գործիչները, որ իրենց գործունեության ընթացքում հովանավորներ չեն փնտրել Մոսկվայում, որ Հայաստանում գործողություններ ծավալելիս չեն աղերսել, նույնիսկ մուրացել Ռուսաստանի «դաբրոն», եթե դա չեն արել Ռուսաստանում, արել են ուրեմն Ամերիկայում, Եվրոպայում: Ցավով եմ արձանագրում, որ Իսրայել Օրիի ժամանակներից Հայաստանի քաղաքական միտքն էվոլյուցիա չի ապրել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: