Հարցը, որ այսօր քննարկվում է Խորհրդարանում անչափ կարևոր է մեր պետության և մեր հասարակության ապագա զարգացման համար, ուստի հնչող տարբեր կարծիքները և զգացմունքային գնահատականները սպասելի են և բնական: Սակայն բնական չեն չափից ավել իրականության ուռճացում, բնական չեն մեղադրանքները, որոնք հնչում են իշխանությունների և ոչ միայն իշխանությունների հասցեին: Այսպիսի խոսքեորվ այսօր ԱԺ-ում իր ելույթը սկսեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նախ ուզում եմ, որպեսզի բոլորդ իմանաք, որ ցանկացած պետության անդամագրվելուց առաջ պետության իշխանությունը ծանր ու թեթև է անում բոլոր պլյուսներն ու մինուսները: Գլոբալ աշխարհում չկա մի գործընթաց, որն իր մեջ ներառի միայն պլյուսներ, չկա նման բան, ուստի որոշում կայացնելուց առաջ պետք է հաշվարկենք պլյուսներն ու մինուսները»,- ասաց նա:
Մանրամաները՝ տեսանյութում: