Հայտնի է, որ կապված վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական և այլ իրադարձությունների հետ կապված համաշխարհային ֆինանսական շուկաներում առաջացել է փոխարժեքի տատանողականության աճ: Կապված այս հանգամանքի հետ, հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի Կենտրոնական բանկը՝ շեշտելով, որ երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ: ԿԲ-ն նաև կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից

YerevanNews.am-ը ներկայացնում է ձեզ ՀՀ մի քանի առևտրային բանկերում գործող ամերիկյան դոլարի փոխարժեքները (16:00 դրությամբ): 

  1. Արցախբանկ- 437 (Առք), 442.5 (Վաճառք)
  2. Անելիք Բանկ- 440 (Առք), 442.5 (Վաճառք)
  3. Ինեկոբանկ- 440 (Առք), 442.5 (Վաճառք)
  4. ՎՏԲ-Հայաստան բանկ- 440 (Առք), 442.5 (Վաճառք)
  5. ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ- 439 (Առք), 442.5 (Վաճառք)
  6. HSBC բանկ- 438 (Առք), 450 (Վաճառք)
  7. Ամերիաբանկ- 440 (Առք), 442.5 (Վաճառք)
  8. Հայէկոնոմբանկ- 440 (Առք), 442.5 (Վաճառք)
  9. ՀայԲիզնեսԲանկ- 440 (Առք), 442.5 (Վաճառք)
  10. Կոնվերս բանկ- 440 (Առք), 442.5 (Վաճառք)