Ներկայումս հայաստանյան առևտրային բանկերը չեն վաճառում դոլար: Բանկերը՝ բերելով տարբեր պատճառաբանություններ, հրաժարվում են վաճառել դոլար: Համաձայն մեր տեղեկությունների՝ կապված այս հանգամանքի հետ այսպես կոչված «ձեռքի վրա» դոլար վաճառողները բարձրացրել են դրա գինը դարձնելով 500 դրամ:
Հիշեցնենք նաև, որ կապված վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքական և այլ իրադարձությունների հետ կապված համաշխարհային ֆինանսական շուկաներում առաջացել է փոխարժեքի տատանողականության աճ: Կապված այս հանգամանքի հետ, հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի Կենտրոնական բանկը՝ շեշտելով, որ երևույթները կրում են կարճաժամկետ բնույթ: ԿԲ-ն նաև կոչ է անում զերծ մնալ արժութային սպեկուլյացիաներից և անհարկի փոխարկումներից: