ՀՀ Շախմատի ակադեմիայում կրթությունը դե յուրե անվճար է, սակայն դե ֆակտո ծնողները տարբեր առիթներով գումարներ են վճարում Շախմատի ակադեմիայում սովորելու համար:
2014թ. Դեկտեմբերի 1-ին ՀՀ Շախմատի ակադեմիայում հայտարարություն է փակցվել, որով ծնողները պետք է ձմռան ամիսների ջեռուցման համար վճարեն 6000 դրամ: Անվճար կրթության շրջանակներում պետությունը պետք է ապահովի կրթություն ստացողի առանց որևէ վճարում կատարելու ուսումը, ինչը սակայն սույն դեպքում չի իրականացվում: Անվճար կրթության քողի տակ գումար է հավաքվում ջեռուցման համար, դա էլ այն դեպքում, որ սույն կառույցն ունի հսկայական ֆինանսավորում, ինչը բոլորին քաջ հայտնի է:

Կարևորն այս դեպքում շատ քանակով ու քաղաքի տարբեր վայրերում դպրոց ունենալը չէ, այլ կրթության որակը և բարոյական արժեքների պահպանումը, և, վերջիվերջո, շախմատը որպես բիզնես չօգտագործելը, այն կազինո չդարձնելը, ինչը ներկայումս կատարվում է ոչ միայն Շախմատի ակադեմիայում:

Այս փաստն ինձ համար ոչ այլ ինչ է, քան դրամահավաքության վառ օրինակ:

 

Նարեկ Վարազդատյան Facebook